ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Հատուկ կապ» ընկերություն

 Նախարարը ընկերության կազմավորման 83-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել:
««Հատուկ կապ»-ի հարգելի՛ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ կառույցի կազմավորման 83-րդ տարեդարձի կապակցությամբ։
1939 թվականից մինչ օրս, արդեն 83 տարի, «Հատուկ կապ» ընկերության անձնակազմը մեծ պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով է կատարում իր առաքելությունը՝ իրականացնելով պետական նշանակության կարևորագույն խնդիրներ՝ կապված գաղտնի և հույժ գաղտնի թղթակցության ու բեռների տեղափոխման հետ։
Հատկապես վերջին տարիներին՝ առավել զարգացնելով, կատարելագործելով ու արդիականացնելով ունեցած ներուժն ու ռեսուրսները, շոշափելի արդյունքներ են գրանցվել, ինչը էականորեն նպաստել է նոր որակի ծառայությունների մատուցմանը։ Անցած 83 տարիների ընթացքում էական փոփոխություններ են կարտարվել ընկերության կառուցվածքում։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ փոստային օպերատիվ կապի ապահովումը, հատուկ կարևորություն ունի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առանձնակի նշանակություն է տալիս այս կառույցի զարգացմանը։
Վստահ եմ, որ առաջիկա տարիները ևս՝ աշխատակիցների նվիրված և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ, կրկնակի արդյունավետ կլինեն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հատուկ կապ»-ի անձնակազմին կատարվող կարևոր և պատասխանատու գործունեության համար։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում եմ առողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ»:

Ձեզ կհետաքրքրի...