Զինվորի ծնողին մեդիատեռորի ենթարկած խմբագիրները տուն կգնան ու կասեն՝ բալես, պապան-մաման եկան աշխատանքից. քաղաքագետ
Այսօր զինվորի ծնողին ու հասարակությանը մեդիատեռորի ենթարկած կայքերի խմբագիրները տուն կգնան ու կասեն’ բալես, պապան/մաման եկան աշխատանքից, քեզ հալալ քրտինքով աշխատած կոնֆետ ենք բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Իշխանությունն էլ կարձանագրի, որ ապազգային, սրիկա մարդիկ հերթական անգամ հալածեցին խեղճ հասարակությանը, ու այդպես էլ մենք չենք կարողանա վստահ լինել, որ հաջորդ անգամ այս այլանդակությունը չի կրկնվի…»,-գրել է նա: