Պուտինը ցանկանում է բանակցությունների միջոցով լուծում գտնել․ Գերմանիայի նախկին կանցլերը հաստատել է, որ կրկին հանդիպել է ՌԴ նախագահին

Shryoder

  Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որին լայնորեն քննադատում են Կրեմլին մոտ լինելու և ռուսական պետական ​​կոնցեռններում գործունեության համար, հաստատել է, որ հուլիսի վերջին կրկին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Stern weekly-ին և RTL/n-tv-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Պուտինը կցանկանար բանակցությունների միջոցով Ուկրաինայի և Արևմուտքի հետ հակամարտությանը լուծում գտներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Շրյոդերն այս գործընթացում առաջին հաջողությունը համարում է ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև պարենային համաձայնագրի կնքումը։ «Միգուցե, սա կարող է կամաց-կամաց ընդլայնվել՝ հասնելով հրադադարի»,- ասել է նա։ Միաժամանակ, նա նշել է Գերմանիայի և Ֆրանսիայի հատուկ պատասխանատվության մասին՝ հավելելով, որ ներկայում նրանց գործողությունները բավարար չեն Ուկրաինայում ռազմական հակամարտության դադարեցման համար։ Շրյոդերը դրական է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք ձեռնարկում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գերհարդ Շրյոդերը, որին ԶԼՄ-ները համարում են Պուտինի վաղեմի բարեկամը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հերթական անգամ անվանել է «ռուսական կառավարության սխալ», սակայն կրկին հրաժարվել է խզել իր անձնական հարաբերությունները ՌԴ նախագահի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/540216.html?fbclid=IwAR02j3cYgfV6GJg3aWOE63elsHe1Xkrwfz_B7ZxdC9SQaNIj_BO1pN89R-Q

© factor.am

Ձեզ կհետաքրքրի...