ԱՄՆ-ը ցույց տվեց այլ պետությունների իրավունքների անտեսում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցով ԱՄՆ-ը ցույց տվեց այլ պետությունների իրավունքների անտեսում, իսկ Չինաստանում ամերիկացի դիվանագետներն այժմ «բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն»՝ վախենալով հասարակության զայրույթից:
«Դեսպան Նիկոլաս Բերնսը հասկանում է, որ ԱՄՆ-ն իր սադրանքով հերթական անգամ անտեսում է այլ պետությունների իրավունքները: Եվ հիմա, անշուշտ, ամերիկացիների հերթը չէ խոսելու միջազգային իրավունքի հարգման մասին, եթե Վաշինգտոնը խախտել է իր պարտավորությունները Պեկինի նկատմամբ»,- մեկնաբանել է Զախարովան։