Ռուս խաղաղապահները կկարողանան կանխել հետ վերադարձը հայ-ադրբեջանական պատերազմին․ Բոնդարև
Լեռնային Ղարաբաղում սրացումը պայմանավորված է հակամարտության շրջանակներում մի շարք հիմնարար կետերի կարգավորված չլինելով, սակայն ռուս խաղաղապահները կկարողանան կանխել «հետ վերադարձը հայ-ադրբեջանական պատերազմին», նման կարծիք է հայտնել Ուսաստանի խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։
«Կարևորը սրացող հակամարտությունը ժամանակին արգելափակելն է», — գրել է նա՝ իր Telegram-ի ալիքում։
«Իրականում այս հակամարտությունը մարվել է, բայց չի լուծվել: Ավելին, այն մարվել է ռուս խաղաղապահների ուժերով, այլ ոչ թե հակառակորդ կողմերի բարի կամքով», — ասել է նա:
Բոնդարևի խոսքով՝ պատճառները, որոնք առաջացրել են հակամարտությունը վերացված չեն։
Աղբյուր՝ azatutyun.am