Միջուկային առճակատման վտանգը վերադարձել է տասնամյակներ անց. ՄԱԿ

MAK

 ՄԱԿ-ը հուսով է, որ Ուկրաինայում Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծումը կդադարի, և ՄԱԳԱՏԷ-ն մուտք կգործի ատոմակայան։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Մենք լիովին աջակցում ենք ՄԱԳԱՏԷ-ին՝ ատոմակայանում իրավիճակի կայունացման համար պայմաններ ստեղծելու ջանքերում: Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնին ինքնասպանություն է, և ես հուսով եմ, որ այդ հարձակումները կդադարեն: Նաև հույս ունեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա մուտք գործել կայան»,- ասել է նա Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։ Գուտերեշը նաև հայտարարել է, որ միջուկային առճակատման վտանգը վերադարձել է տասնամյակներ անց և կոչ է արել միջուկային տերություններին՝ պարտավորվել առաջինը միջուկային զենք չօգտագործել: «Կարծում եմ, որ եթե միջուկային զենք օգտագործվի, ապա, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի որևէ ՄԱԿ, որ ինչ-որ կերպ արձագանքի դրան»,- ասել է նա՝ պատասխանելով ճապոնացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ՄԱԿ-ն արձագանքում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/541687.html

© factor.am

Ձեզ կհետաքրքրի...