Թուրքիան և Ռուսաստանն առևտրում անցնում են ազգային արժույթների.

Lira Rubli

 Ռուսական ռուբլին հիմնականում օգտագործվելու է Թուրքիայի և ՌԴ-ի միջև բնական գազի դիմաց վճարումների համար, այնուհետև ակնկալվում է առևտրում ազգային արժույթների ամբողջական օգտագործում։

 «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո նախատեսվում է, որ ռուբլին օգտագործվելու է երկու երկրների միջև բնական գազի վճարումների համար, որից հետո թուրքական լիրան է ներդրվելու և տեղական արժույթն է օգտագործվելու երկու երկրների միջև՝ դոլարի ու եվրոյի փոխարեն։ Նաև սպասվում է, որ առևտուրը տեղական արժույթներով կապահովի Թուրքիայի արժութային ռեզերվների պաշտպանությունը»,- գրում է լրատվամիջոցը։

 ՌԻԱ Նովոստի

Ձեզ կհետաքրքրի...