Խոշոր ավտովթար 4 ավտոմեքենայի մասնակցությամբ. վիրավորների թվում հղի կին կա

Vtar

  Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։ 
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիերը, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապհ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արամ Խաչատրյանը, Նարեկ Էլոյանն ու Անդրանիկ Մարգարյանը, իսկ վթարի հետևանքով ավտոմեքենաներից 3-ը հայտվել է ճանապարհի մեջտեղում իներց մեը անավե է հետոիոտնի համար նախատեսած մայթին։

Shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...