ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կիսվել է Հայաստանի «Հանրապետական» կուսակցության մեկնաբանությունով

HHK CHinastan

 Աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան։ Այս մասին, մեկնաբանելով Թայվանի շուրջ ընթացող իրադարձությունները, 24News-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը։ 

«Թայվանի խնդրի վերաբերյալ մեր մոտեցումն, ինչպես իշխանության եղած ժամանակ, այնպես էլ ներկայում, անփոփոխ է. աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան: Հետևաբար, մեկ Չինաստանի սկզբունքը մեզ համար անխախտ է: Միաժամանակ, մենք տագնապով ենք հետևում աշխարհում լարվածության աճին, քանզի գլոբալ հակամարտությունը բերում է նոր մարտահրավերներ նաև մեր տարածաշրջանում», — նշել է նա։

Ձեզ կհետաքրքրի...