Թբիլիսին ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ լիակատար հավատարմություն Մոսկվային, կա՛մ «կասկածելի ապագա»՝ ուկրաինական սցենարի հավանականությամբ. Մեդվեդև

Sparnum e Medvedevy

 Ռուսաստանը հիշում է 2008 թվականի օգոստոսը և մտադիր է հիշեցնել նաև Վրաստանի իշխանություններին, թե Թբիլիսիի համար ինչպես ավարտվեց Մոսկվայի հետ բախումը։ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս-վրացական պատերազմի 14-րդ տարելիցին հասկացրել են, որ Թբիլիսին շատ շուտով ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ լիակատար հավատարմություն Մոսկվային, կա՛մ «կասկածելի ապագա»՝ ուկրաինական սցենարի հավանականությամբ։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևy Telegram-ալիքում իր մտորումներն է հայտնել 2008 թվականին Վրաստանում պատերազմի և Ուկրաինայի ներկայիս պատերազմի մասին։ Մեդվեդևը, որն այն ժամանակ զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը, հասկացրել է, որ Վրաստանի վրա հարձակումը նախազգուշացում էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին: Բայց նրանք ականջալուր չեղան, և տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարը։

«Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողությունները 2008 թվականի օգոստոսին ձեռնարկվել էին քաղաքացիներին պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, դա ազդանշան էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանի մտահոգություններին անսալու անհրաժեշտության մասին: Իրավիճակը Կովկասում փոխվել է: Բայց ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ականջալուր չեղան ու չհասկացան։ Անտեսեցին:

Նրանք շարունակեցին իրենց չափազանց վտանգավոր ուղղությունը։ 2022 թվականին մենք ստիպված եղանք շատ ավելի կոշտ պատասխանել: Այժմ անդառնալիորեն փոխվել է ամբողջ աշխարհը»,- գրել է Մեդվեդևը։

Ձեզ կհետաքրքրի...