Այսօրվանից Սննդի անվտանգության տեսչական մարմնի և Ոստիկանության գործընկերների հետ սկսել ենք թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը. Վահան Քերոբյան
Այսօրվանից Սննդի անվտանգության տեսչական մարմնի և Ոստիկանության գործընկերների հետ սկսել ենք թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը, որի նպատակն է էապես նվազեցնել անօրինական ձևով մորթված կենդանիների վաճառքը Հայաստանում։ Այսօրվա 19 ստուգումից միայն 3-ն ունեին անհրաժեշտ փաստաթղթավորում։
Վերահսկողության ուժեղացումն անժամկետ է։