ՄՊՀ-ն վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով.
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով