Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ուղարկում է էրզաց-բանակ

td banak

  Պերմի երկրամասում ուզբեկական սփյուռքի ղեկավար Ջահոնգիր Ջալոլովը Ուզբեկստանի բնիկներին կոչ է արել միանալ «հատուկ ռազմական գործողությանը», որն անցկացվում է Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ի կողմից,  և ստեղծել Ամիր Թիմուրի անվան կամավորական գումարտակ։ Նա իր կոչն ուղղել է ուզբեկներին, որոնք ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն։

Այսօր Պերմի երկրամասում ձևավորվում է 90 հոգուց բաղկացած «Պարմա» մոտոհրաձգային կամավորական վաշտ և մոտ 160 հոգուց բաղկացած «Մոլոտ» տանկային գումարտակ։

Թիմուրի անվան գումարտակն այստեղ ավելորդ չի լինի, ավելին, այն Պերմի երկրամասի վարչակազմին թույլ կտա առաջատար դիրք գրավել չբարձրաձայնվող մրցակցության մեջ, որը տարածաշրջանների համար հայտարարել է Կրեմլը. ով ավելի շատ կամավորական կազմավորումներ կուղարկի «հատուկ ռազմական գործողության» գոտի: 

Civic.am

Ձեզ կհետաքրքրի...