Ադրբեջանը հայտնում է հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին

Bekorner

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին։ Հրապարակված տեսանյութում բեկորներն ընկած են թփերով ծածկված ամայի վայրում։

Հաղորդագրությունում նշված է, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են նախօրեին։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հայկական զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռ է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոցվել է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Խոջավենդի շրջանի Տուղ գյուղի ուղղությամբ։

azatutyun.am

Ձեզ կհետաքրքրի...