Կիևի դպրոցներում ամբողջությամբ հրաժարվել են ռուսաց լեզվից
Կիևում հրաժարվել են ռուսաց լեզվով առարկաների ուսուցումից, չեն դասավանդվի նաև ռուսաց լեզու և ռուս գրականություն առարկաները: Այս մասին նշված է Կիևի քաղաքային պետական կառավարման կրթության և գիտության վարչության փաստաթղթում։
Ռուսաց լեզվով ուսուցումը կազմակերպելու խնդրանքով վարչությանն է դիմել մայրաքաղաքի «Ջուրա» երիտասարդական ակումբը: Դիմումին ի պատասխան՝ վարչությունից հայտնել են, որ Ուկրաինայի մայրաքաղաքում նոր ուսումնական տարում ուսումնական ծրագրերը չեն նախատեսում առարկաների դասավանդում ռուսերենով և ռուսաց լեզվի ուսուցումը ո՛չ որպես պարտադիր առարկա, ո՛չ էլ ընտրովի: