Պուտինը ցավակցել է Փաշինյանին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կիրակի օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ։
«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ զոհերի հարազատներին փոխանցել կարեկցանքի և զորակցության իմ անկեղծ խոսքերն, ինչպես նաև արագ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին», — Կրեմլի փոխանցմամբ, նշված է Պուտինի ուղերձում։