Կազմակերպած պայթյունի մասին բոլոր խոսակցությունները անիմաստ են. Դանիել Իոաննիսյան

Ioanisyan
  Կազմակերպած պայթյունի մասին բոլոր խոսակցությունները անիմաստ են, քանի որ տեսանյութերում երևում է, որ հրդեհը եղել է պայթյունից առաջ։ Այսինքն պայթյունը տեղի է ունեցել արդեն սկսված հրդեհի արդյունքում։
Պետք չի ապատեղեկություններ տարածելով արդարացնել Սուրմալույում հրդեսաշիջման համակարգերի բացակայությունը, հրդեհի մասին վաղ ահազանգման համակարգերի բացակայությունը ու անվտանգության կանոնների տոտալ ոտնահարումը։ Այդ խախտումները փաստագրված են։
Առավել նենգություն է որոշ անձանց կողմից այս պատմության շուրջ ապատեղեկությունների տարածման համար փող աշխատելը։
Հ.Գ. Այդուհանդերձ, բնականաբար, մանրամասն քննություն պիտի տարվի ու իրադարձությունների ամբողջական պատկերը վերականգնվի` բոլոր մանրամասներով։

Ձեզ կհետաքրքրի...