ԱՄՆ-ը փորձում է երկարաձգել հակամարտությունն Ուկրաինայում և այդպիսիք բորբոքել Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում. Պուտին

Russia vs USA

  Արևմուտքը փորձում է պահպանել իր ձեռքից գնացող հեգեմոնիան և վարում է զարգացման ցանկացած այլընտրանքային ուղի զսպող քաղաքականություն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այսօր իր ուղերձում՝ հղված Միջազգային անվտանգության X մոսկովյան կոնֆերանսի մասնակիցներին ու հյուրերին, փոխանցում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Նրանք ամբողջ ուժով փորձում են պահպանել իրենց ձեռքից գնացող հեգեմոնիան, իշխանությունը, փորձում են երկրներն ու ժողովուրդներին պահել իր բնույթով նեոգաղութատիրական կարգերի ճիրաններում»,- ասել է ՌԴ ղեկավարը։ «Նրանց հեգեմոնիան նշանակում է լճացում ամբողջ աշխարհի, ամբողջ քաղաքակրթության համար, խավարամտություն և մշակույթի վերացում, նեոլիբերալ տոտալիտարիզմ»,- հավելել է Պուտինը։ 

Այժմ ձևավորվում են բազմաբևեռ աշխարհակարգի ուրվագծերը, ավելի ու ավելի շատ երկրներ են ընտրում ինքնիշխան ուղին, ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը նպատակաուղղված ոչնչացնում է եվրոպական անվտանգության համակարգը։

 ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմին. «ԱՄՆ-ը փորձում է երկարաձգել հակամարտությունն Ուկրաինայում: Նրանք հնարավոր հակամարտություններ են բորբոքում Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում»:

Ձեզ կհետաքրքրի...