Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվել
Ողբերգական դեպք Մարտունու շրջանի Գիշի համայնքում
Օգոստոսի 17-ին ժամը 10:45-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և Ոստիկանության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում:
Դեպքի վայր են մեկնած ՆԳՆ ծառայողները և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։
Վերջինիս դիակը հայտանաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։