Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան Դեղին ծովում երկու թևավոր հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Yonhap-ը՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը հղումով։
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Անհայտ է նաև արձակված հրթիռների տեսակը։
Ըստ նախկին գնահատման` նոր հրթիռների փորձնական արձակման արժեքը կազմում է 400 միլիոնից մինչև 650 միլիոն դոլար:
Տարեսկզբից Հյուսիսային Կորեան իրականացրել է մոտ երկու տասնյակ հրթիռային փորձարկում։
Թռիչքների առավելագույն բարձրությունը եղել է 50-100 կիլոմետր, իսկ հեռահարությունը՝ 300-400 կիլոմետր։