Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Metro

 Մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի մետրոպոլիտենը։

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:25-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Ձեզ կհետաքրքրի...