«Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար». Ayna Haber

Nshanakum

  Թուրքական «Aynahaber» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ  ազգությամբ հայ Բերք Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի բարեհաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար (Քայմաքամ)։

Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։

«Առաջիկա օրերին սպասվում է Բերք Աջարի այցը Բաբադաղ։ Հաշված օրեր են մնացել պաշտոնի ստանձնմանը»,- գրում է աղբյուրը։

Պաշտոնավարելու դեպքում 27-ամյա Աջարը կլինի առաջին հայը, ով հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կզբաղեցնի նման պաշտոն։ Նա ​փոխարինելու կգա վարչական շրջանի նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշին։

Նշենք, որ Բերք Աջարը ծնվել է Ստամբուլում 1995-ին։ Ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան դպրոցը և «Լույս» վարժարանը։ 2020-ին եղել է «Բիլգի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Աշխատանքի է անցել Շիշլիի փաստաբանական գրասենյակում։ 

 

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...