Զապորոժիեի ԱԷԿ-ում Կիևի կողմից սադրանքի նախապատրաստումը միջուկային շանտաժ է. Զախարովա

Zaxarova

  Ուկրաինայի իշխանությունների կողմից Զապորոժիեի ատոմակայանում լայնածավալ սադրանքի նախապատրաստումը միջուկային շանտաժ է, Կիևին մեղադրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը քննադատել է ուկրաինական կողմի հարվածները ԱԷԿ-ի ուղությամբ։ «Ուրիշ ի՞նչ է սա՝ միջուկային օբյեկտի շուրջ երկարատև սադրանք, միջուկային էներգիայի ուղղակի սպառնալիք։ Սա, իհարկե, միանշանակ միջուկային շանտաժի ակտ է»,- եզրափակել է նա։

Զախարովայի խոսքով՝ Կիևը շանտաժի է ենթարկում ոչ թե մեկ երկրի, այլ ամբողջ Եվրոպային։ Նա նշել է, որ ամբողջ եվրոպական մայրցամաքը պատանդ է Ուկրաինայի ձեռքին, քանի որ պետությունը գտնվում է դրա կենտրոնում։ 

«Այսօր գիտությունն արդեն մեզ ասել է, որ միջուկային օբյեկտներում տեխնածին աղետների, այլ բնույթի ողբերգությունների հետևանքները սահմաններ չունեն, ունեն միայն ժամանակավոր սահմանափակումներ, միայն ժամանակը կարող է սահմանափակել այդ հետևանքների տարածումը»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ձեզ կհետաքրքրի...