Անկարան հերքել է C-400-ի գնման համար Թուրքիայի հետ պայմանագրի վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունը

Herqum

  Երեքշաբթի Ռուսաստանը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Թուրքիային ավելի շատ ՀՕՊ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, սակայն Անկարան արագորեն հերքել է պնդումները, թե նոր գնման պայմանագիր է ստորագրել, գրում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն ասել է, թե պայմանագիրը ներառում է ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչների տեղական արտադրությունը Թուրքիայում։ Թուրքիայի պաշտպանական գնումների SSB գործակալությունը հերքել է գնման երկրորդ պայմանագրի ստորագրումը՝ նշելով, որ 2017 թվականի սկզբնական գործարքի կնքումից հետո պայմանների մեջ որևէ փոփոխություն չի կատարվել։

Ըստ պարբերականի՝ Անկարայի արագ ժխտումն ընդգծում է նրա հավասարակշռող ակտի փոփոխվող բնույթը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Թուրքական կառավարությունը զինում է Կիևին մահաբեր անօդաչու սարքերով, որպեսզի օգնի նրան պաշտպանվել Մոսկվայից, բայց նաև ձեռնպահ է մնում Արևմուտքի պատժամիջոցներին միանալուց, որոնք ուղղված են Ռուսաստանի մասնավոր անձանց և պետական ընկերություններին, որը Թուրքիայի տնտեսության 800 միլիարդ դոլար արժողությամբ գազի և հում նավթի ամենամեծ աղբյուրն է:

Ձեզ կհետաքրքրի...