Օգոստոսի 17-ին՝ սգո օրը, հրավառություն կազմակերպած անձը եղել է օտարերկրացի․ նա նույն օրը ներկայացել է ոստիկանություն

Sug

 Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանությունը մի քանի ահազանգեր է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։

Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։

Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։

Ձեզ կհետաքրքրի...