ԱՄՆ-ը փորձարկել է ‘’Minuteman 3’’ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ
Միացյալ Նահանգներն իրականացրել է ‘’Minuteman 3’’ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում: Փորձարկումը հետաձգվել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից Թայվան այց կատարելուց հետո` Չինաստանի հետ լարվածությունը չսրելու նպատակով:
Հիշեցնենք, որ Փելոսիի այցից հետո Չինաստանը բազմաթիվ ռազաօդանավեր տեղակայեց Թայվանի նեղուցում եւ երկինք արձակեց մարտական ու լիցքավորված հրթիռներ Թայվանի երկնքում:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և երբեք չի հրաժարվել ուժ կիրառելուց՝ այն իր վերահսկողության տակ դնելու համար։
Անցյալում մոտ 300 նման փորձարկումներ են իրականացվել, սակայն դրանք որեւէ առնչություն չեն ունեցել համաշխարհային իրադարձությունների հետ:
Ապրիլին եւս, ԱՄՆ-ի զինված ուժերը չեղյալ էին հայտարարել ‘’Minuteman 3’’ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը` նպատակ ունենալով նվազեցնել միջուկային լարվածությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ընթացքում:
‘’Boeing’’-ի կողմից արտադրված միջուկային հզորությամբ ‘’Minuteman 3’’-ը առանցքային դեր ունի ԱՄՆ-ի ռազմական զինանոցի համար: Հրթիռի հեռահարությունը կազմում է մինչեւ 10 հազար կիլոմետր: Այն կարող է ժամում շարժվել 24000 կիլոմետր արագությամբ: