Տարբեր վարկածներ են քննարկվում, ապացույցները վկայում են անզգուշությամբ տեղի ունեցող հանցագործության մասին. Քյարամյան

Qyaramyan

 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում։ Առկա ապացույցները ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցող հանցագործության մասին»,- նշեց Քյարամյանը:

Ձեզ կհետաքրքրի...