Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ալիևի օգնականին

Hajiev vs USA

  «Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, շփման միջոցով, այդ թվում՝ բարձր մակարդակով, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ՝ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը նպաստելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Ինչպես արդեն ասել ենք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները շատ անգամ այցելել են և շարունակում են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի: Դեսպանատան աշխատակիցներն այցելում են երկրի բոլոր շրջաններ՝ Ադրբեջանի հետ այնպիսի կարևոր հարցերի շուրջ շփումներ հաստատելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, առողջապահությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը»,- «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության հարցմանն ի պատասխան ասել են ԱՄՆ դեսպանատնից։

Ձեզ կհետաքրքրի...