Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

Heraxosazang

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար։ 25 տարի առաջ երկու երկրների միջև ստորագրվել է Բարեկամության պայմանագիր։ Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նախագահ Պուտինն այդ կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ երկու կողմերն էլ շեշտում են այդ փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և դա լավ հնարավորություն կլինի՝ ընթացիկ հարցերը քննարկելու առումով:

Ձեզ կհետաքրքրի...