Անկարան կդիմի ՆԱՏՕ-ին՝ Հունաստանի կողմից թուրքական F-16-ների դեմ С-300 ՀՕՊ համալիրների գործարկման համար

Turqia Hunastan

 Անկարան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին՝ կապված այն բանի հետ, որ Հունաստանը իբր С-300 համալիր է օգտագործել թուրքական F-16 կործանիչների դեմ, գրում է Yeni Şafak թերթը՝ հղում անելով անվտանգության ծառայության բարձրաստիճան աղբյուրին։

«Դա (միջադեպը) կքննարկվի և՛ ԱՄՆ-ի, և՛ ՆԱՏՕ-ի հետ հանդիպումներում: Ինքնաթիռներում կա ձայնագրման գործառույթ, և կան ձայնագրություններ, ապացույցները կփոխանցվեն համապատասխան ատյաններին: <…> Այն դեպքում, երբ մեզ ասում են, թե դուք չեք կարող օգտագործել ռուսական արտադրության սպառազինություն, Հունաստանը հետևում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի ինքնաթիռներով: <…> Տեսնենք, թե ինչ կասի ՆԱՏՕ-ն այս իրավիճակի վերաբերյալ», — մեջբերում է պարբերականը աղբյուրի խոսքերը:

Ինչպես կիրակի օրը հայտնել է CNN Türk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հունական կողմը գործարկել է С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր՝ թուրքական F-16-ներին գրավելու և հետևելու համար։

Դա տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ կործանիչները գտնվում էին Ռոդոսից արևմուտք՝ մոտ երեք կիլոմետր բարձրության վրա։

Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ «չնայած այս թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են ծրագրված խնդիրները և բարեհաջող վերադարձել իրենց բազաները»։

Ձեզ կհետաքրքրի...