Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ

PN

 Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով հիմնավորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խախտել են այսօր՝ ժամը 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծեով ադրբեջանական դիրքերը։

Ձեզ կհետաքրքրի...