Արգենտինայի խորհրդարանի հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության դեմ.

Argentina

 Արգենտինայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և կրոնի հարցերով հանձնաժողովը նամակ է հղել Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանին՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկսված Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ։ Նամակում ասվում է, որ կոմիտեն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ կապված իր ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Հանձնաժողովի անդամները, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, մտահոգություն են հայտնում ռազմական էսկալացիայի առնչությամբ, կոչ են անում անհապաղ դադարեցնել ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և պահանջում են հարգել միջազգային իրավունքը և դատապարտել ուժի կիրառումը հակամարտությունների կարգավորման ժամանակ։

Ձեզ կհետաքրքրի...