Իմ երկրում ինձ ոչ ոք չի կարող դավաճան ասել․ Քրիստինե Պողոսյան

QP patgamavor

 Իմ երկրում ինձ ոչ ոք չի կարող դավաճան անվանել, ճիշտ եմ արել, լավ եմ արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով ավելի վաղ դահլիճում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին, ասել էր, որ «դավաճանի պիտակը իրենց բոլորի վրա է մնալու»։ Մանուկյանի այս հայտարարությունից հետո իրավիճակը լարվել էր, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները միմյանց նկատմամբ փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ էին հնչեցրել:

Ձեզ կհետաքրքրի...