Տեղեկատվական դիվերսիան իրագործողները սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին. Չախոյան

ognakan
  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և դրանից հետո շահարկումներին:
«Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում իր ելույթում վարչապետ Փաշինյանը շեշտում է․
1) Հայաստանի տարածքով մենք միջանցք չենք տալու,
2) ՀՀ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է,
3) Ուզում ենք ստորագրել մի թուղթ, որը չի հակասի Հայաստանի պետական շահերին և Հայաստանը 29.800 կմ քառակուսի տարածքով կստանա տևական խաղաղություն և անվտանգություն (խոսքն ապագայի մասին էր, այս պահին որևէ փաստաթուղթ չկա)։
Վարչապետի այս հայտարարություններից կարճ ժամանակ անց օտարածին տարրերի կողմից սկսվում է տեղեկատվական դիվերսիա։ Այլ երկրի շահերը սպասարկող գործակալները փորձում են ձևավորել հակաիշխանական ալիք, պահանջում են վարչապետի հրաժարական։
Ստացվում է, որ հանրությանը փողոց դուրս գալու կոչեր անողները պայքարում էին վարչապետի այս հայտարարությունների դեմ։ Փորձում են խոչընդոտել իշխանության՝ ՀՀ սուվերեն տարածքը պահպանելու, միջանցք չտալու և 29.800 կմ քառակուսի տարածքով Հայաստանում տևական խաղաղություն և անվտանգություն որոշմանը։
Թե ո՛ր երկրի կամ ո՛ւմ շահերն են սպասարկում ընդդիմադիրի կեցվածքով ներկայացող Հայաստանում և դրանից դուրս գործող գործակալական ցանցի անդամները, կդատեք ինքներդ։
Ակնհայտ է, տեղեկատվական դիվերսիան իրագործողները սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին, միգուցե նաև վերահսկողություն սահմանելով այդ միջանցքի վրա։
Վերահաստում եմ բազմիցս հնչեցրած դիրքորոշումները.
1) Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու։
2) ՀՀ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է։
3) Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- գրել է Չախոյանը:

Ձեզ կհետաքրքրի...