Ամփոփ տեղեկագիր սեպտեմբերի 16-ին Արցախի Մարտունու շրջանում գրանցված բնածին պատահարների մասին

Arcakhum

  Սեպտեմբերի 16-ին ժամը 09:54-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել՝ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին:
Ժամը 09:55-ին Կարմիր Շուկա համայնքի հրշեջ-փրկարար ջոկից «ՈՒՐԱԼ» մակնիշի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:35-ին, մարվել`ժամը 11:00-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3հա չոր խոտատարածք և հնձած դաշտ:
***
Սեպտեմբերի 16-ին ժամը 10:30-ին տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Ահազանգը ստանալուն պես Մարտունու հրշեջ-փրկարար մասից «ԿԱՄԱԶ» մակնիշի հրշեջ մեքենան՝ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել`ժամը 12:20-ին:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 4հա չոր խոտատարածք և հնձած դաշտ:
***
Չոր խոտատարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ հերթական ահազանգը ստացվել է ժամը 14:29-ին:
Ժամը 14:30-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասին կից Կարմիր Շուկայի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ հրշեջ-մեքենայով մեկնել է կանչի վայր
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել`ժամը 16:30-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 10հա չոր խոտատարածք:
***
Նույն օրը ժամը 22:09-ին 911 ահազնագման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել և այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 22:10-ին Մարտունու հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել`ժամը 22:50-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 0.5 հա չոր խոտատարածք և թփուտներ:
***
Նշենք, որ հրշեջ-փրկարարների հմուտ ու գրագետ գործողությունների արդյունքում արձանագրված հրդեհները արագ լիկվիդացվել են, ըստ այդմ նյութական ու գույքային վնասները հասցնելով նվազագույնի, բարեբախտաբար տուժած անձինք չկան:
Բոլոր դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ձեզ կհետաքրքրի...