«Դրոշակը կվերցնեմ ու առաջ կտանեմ, եթե ժողովուրդը զարթնել է». մանրամասներ «անհաղթ հերոս քաջ Քոչարյանի» փակ հանդիպումից

Droshakov

  Hraparak.am-ը մանրամասներ է փոխանցել «Մոսկվա» կինոթատրոնում քաղաքացիների հետ Ռոբերտ Քոչարյանի փակ հանդիպումից, չնայած լրագրողներին թույլ չեն տվել մտնել դահլիճ: Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ` Արամ Վարդևանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը:

«Դուք ասում եք, որ ես կրկին պիտի առաջնորդ դառնամ, գնանք առաջ: Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրական պատկերը, այսինքն` արդյոք բոլորն են այդ կարծիքին, թե ոչ: Եթե իսկապես այդպես է, ապա այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»,- հնչած հարցին պատասխանել է Քոչարյանը` հավելելով սակայն, որ այս պահի դրությամբ ինքը չունի հստակ գնահատական, թե ինչպես է տրամադրված ողջ ժողովուրդը:

«Հասկանու՞մ եք, որ հիմա ես այդ գնահատականների մեջ սխալվեմ, հերթական անհաջողությունն ենք ունենալու, հետո բոլորդ ինձ ասելու եք, թե ինչու այսպես եղավ: Դուք ինձ հետո ասելու եք` Դուք էիք առաջնորդը, դուք չպիտի առաջնորդվեիք էմոցիաներով: Եթե իրոք այդ գնահատականը ճիշտ է, որ ժողովուրդը զարթնել է, ապա այո, մենք կսկսենք, կսկսենք լրիվ ուրիշ տեմպով ու ուրիշ կարգախոսներով»,- հավելել է նա:

Մնում է պարզել՝ ո՞ր երկրի դրոշակն է ուզում վերցնել «անհաղթ հերոս քաջ Քոչարյանը»։

 

Ձեզ կհետաքրքրի...