9 զոհ, 20 վիրավոր Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով

Ijevskum

 9 մարդ է զոհվել, ևս շուրջ 20-ը տուժել են ռուսաստանյան Իժևսկ քաղաքի №88 դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկատվությունը հաստատել են նաև Ուդմուրտիայի ներքին գործերի նախարարությունում։

Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովի տեղեկություններով՝ անհայտ անձը մուտք է գործել Իժևսկի կենտրոնում, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող թիվ 88 դպրոց՝ սպանելով պահակին և աշակերտներից մի քանիսին։ «Այս պահին հանցագործի որոնումները շարունակվում են», — սոցիալական ցանցերում գրել է Բրեչալովը։

Ձեզ կհետաքրքրի...