Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Parizum

  Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն երեկ Փարիզում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

«Քննարկեցինք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր», — Ֆեյսբուքում գրել է ֆրանսիացի նախարարը:

«Ես հայտարարեցի Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը», — հայտնում է Լըքորնյուն:

Հայկական կողմն այցի մասին առայժմ չի հաղորդել:

Երկուշաբթի օրը Փարիզ է այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ մասնավորապես պահանջելով հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զինուժը վերադարձնել ելման դիրքեր:

Ձեզ կհետաքրքրի...