Մակրոնն Ալիևի հետ զրույցում վերահաստատել է զորքերը ելման դիրք վերադարձնելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը

Makron

  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Ֆրանսիայի նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում կրկնել է իր կոչը` պահպանել հրադադարի ռեժիմը, զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր։ Մակրոնն Ալիևին նաև հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։

Ֆրանսիայի նախագահն Ալիևին տեղեկացրել է ՀՀ վարչապետի` բոլոր չկարգավորված հարցերի շուրջ բանակցություններին պատրաստ լինելու, իսկ Ֆրանսիայի` այդ բանակցություններին աջակցելու պատրաստակամության մասին:

Ձեզ կհետաքրքրի...