«Մահ Իրանին». Բաքվում Իրանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել՝ սադրիչ կարգախոսներով

Mah iranin

 Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջև հակաիրանական ակցիա է տեղի ունեցել:

Ըստ լրատվամիջոցների տեղեկության՝ ակցիայի ժամանակ հնչել են սադրիչ կարգախոսներ, ինչպես՝ «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «Մահ Իրանին», «Մոլլաների ռեժիմը կմերժվի», «Պարսկական ռեժիմը կմերժվի», «Բռնապետը կմերժվի»: Սադրիչները նաև ցույց են տվել «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշը։

Ակցիայի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը փոխանցվել է Իրանի դեսպանությանը։

Իրանում պանթյուրքիստ ազգայնականները սադրանքներ են կազմակերպել նաև Իրանի թյուրքալեզու նահանգներում՝ կրկին կարգախոսներ հնչեցնելով այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» մասին։

Ձեզ կհետաքրքրի...