Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

AGN

  Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, այս մասին @infoteka24-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Չնայած Ադրբեջանի սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով, անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է խաթարել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, կառուցողական է և նպատակ ունի հասնել երկարաժամկետ խաղաղության Հարավային Կովկասում և նույնն է ակնկալում Ադրբեջանից»,- ասաց Հունանյանը։

@infoteka24

Ձեզ կհետաքրքրի...