Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ.

An Luyo

  Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ. Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ Ադրբեջանի կողմից չարդարացված ագրեսիայի ենթարկված Վարդենիս այցելությունից հետո։ «Շատ օգտակար է այցելել սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած հարձակումներից տուժած վայրերը։ Շատ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել. Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը Twitter-ի իր գրառման մեջ:

Ձեզ կհետաքրքրի...