Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ. Աղաջանյանը՝ Դեյվիդ Փրայսի պատվիրակության այցի մասին

Aghajanyan

  Անկյունաքարային կարևորության խնդիրն այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրներն ու մարտահրավերներն են. այս հարցերի վերաբերյալ բավականին բովանդակային և կարևոր խոսակցություն ենք ունեցել մեր գործընկերների հետ: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների այցին, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ»,- նշեց նա:

Ձեզ կհետաքրքրի...