ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար

Meghadran gerezmanatan varichin
 «Բանկչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պարազաբանում .
  Անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի «Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է» վերտառությամբ տարածված պաշտոնական հաղորդագրությանն ընդգծենք, որ «Բանկչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակից, Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի Բ. Հ-ն, ս.թ. մայիս ամսին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

  Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200 000 դրամ կաշառք:

Հակակոռուպցիոն կոմիտեյի տարածած նյութը ստորև.

 Մասնավորապես, 2022թ. մայիսին Բ. Հ.-ն իր գործառութային պարտականություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. Պ.-ի գերեզմանատեղիի չափերը գերազանցում են օրենսդրությամբ սահմանված 2.5×5 քմ-ն, որից հետո, հայտնաբերված խախտման կապակցությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու փոխարեն, զանգահարել է հանգուցյալի որդուն՝ Է. Պ.-ին, ներկայացրել հայտնաբերված խախտումը, այնուհետև հանդիպել վերջինիս և խնդիրը կարգավորելու համար նրանից պահանջել կաշառք: Արդյունքում` Բ. Հ.-ն 2022թ. մայիսի 12-ին Է. Պ.-ի կնոջ կողմից կատարված բանկային փոխանցմամբ Է.Պ.-ից որպես կաշառք ստացել է 200 000 դրամ, ինչի դիմաց դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ ձեռնպահ է մնացել իր գործառութային պարտականությունները կատարելուց:

 Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Բ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի  (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Է. Պ.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով:

 Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ձեզ կհետաքրքրի...