Ոստիկանության Զվարթնոցի քրեականի պետի կողմից վնասազերծված երիտասարդը, ով փախուստի պահին նետել էր ոսկեջրած ատրճանակը, դատարանից, իրեն բռնող քրեականի պետի ուղեկցությամբ, տեղափոխվեց բանտ․ shamshyan

Zvartnoc

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 28-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արթուր Ա․-ի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Լիլիթ Մուրադյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Արթուր Ա․-ն, ով ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում դեկտեմբերի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստինակության Զվարթնոցի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժիրայր Սեդրակյանի կողմից իրականացված օպերացիայի արդյունքում, կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկությունենրով՝ արդեն տևական ժամանակ է, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները; Ու հենց դրա արդյունքում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում օտարերկրյա, որոնց մոտ եղել են զենք, զինամթերք։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 25-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, նկատել են Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահում կասկածելի քաղաքացու, ով, տեսնելով ոստկաններին ու պարեկներին, դիմել է փախուստի, ու երբ սկսվել է նրա հետապնդումը, նա իր մոտ եղած ձեռքի պայուսակից դուրս է հանել ատրճանակը և շպրտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները մոտ կես կիլոմետր հետապնդել են այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին։

Պարզվել է, որ … 

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում Shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...