Աբու Դաբիում մասնակցեցինք «Ամենամյա ներդրումային համաժողովին»․ Ավինյան

Avinyan
Աբու Դաբիում մասնակցեցինք «Ամենամյա ներդրումային համաժողովին» (AIM 2023. Annual Investment Meeting), որ կազմակերպվել էր «Խելացի, կայուն քաղաքների համաշխարհային կազմակերպության» (World Smart Sustainable Cities Organization (WeGO)) կողմից։
«Տեսլականներ՝ խելացի քաղաքների ապագայի համար» թեմայով քննարկմանը ներկա էին միջազգային փորձագետներ, քաղաքապետներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կիսվեցին խելացի քաղաքների կառուցման իրենց փորձով և տեսլականով՝ առաջարկվող գաղափարների հիմքում դնելով քաղաքների զարգացման մարդասիրական և ներառականության աճին նպաստող արժեքներ։
Հանդիպումը հնարավորություն տվեց ուսումնասիրել միջազգային հաջող փորձը, ունենալ կառուցողական, բազմաբովանդակ երկխոսություն, ինչպես նաև նպաստեց խելացի քաղաքներում իրականացվող նորարարություններին և զարգացման առաջընթաց գաղափարներին ծանոթնալու ու յուրացնելու գործընթացին։
Տիգրան Ավինյան

Ձեզ կհետաքրքրի...