Անօդաչու թռչող սարքեր՝ «Մոսկվա-Սիթիի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում
Կասեցվել է Մոսկվայի օբյեկտների վրա Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման փորձը։
«Մոսկվա-Սիթիի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում 2 ԱԹՍ ճնշվել և կործանվել է, մեկը՝ ոչնչացվել է: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Այս գիշեր, Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է նաև Ղրիմի օբյեկտների վրա:
«16 ուկրաինական անօդաչու թռչող սարք ոչնչացվել է, ևս 9-ը ճնշվել է, չհասնելով թիրախին, կործանվել է Սև ծովում և Թարխանկուտ հրվանդանում»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն: