Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը

 ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում որոշում է կայացվել ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը։

«2019 թվականի կարգավորումով, որն ուժի մեջ մտավ 2022 թ. հուվարի 1-ին, մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքն արգելվել է։ Վերահսկողությունը հանձնված էր համայնքներին, սակայն ամբողջական արդյունք այն չտվեց։ Այդ պատճառով որոշել ենք պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն արգելել»,-ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ակնկալելով, որ այս դեպքում վերահսկողությունը կիրականացնեն տեսչությունները, և արդյունքն ավելի լավը կլինի։

Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։

Ձեզ կհետաքրքրի...