Այսօր ստացել ենք առաջին էլեկտրոավտոբուսը, շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել, որը կարևոր է օդի որակի տեսանկյունից․ Ավինյան

Bus

«Աղբատարների հետևից պարտադիր պետք է ունենանք նաև լվացող մեքենաներ։ Բակերով երբ շրջում ենք՝ տեսնում ենք, որ աղբատարները, երբ որ աղբը տանում են՝ աղբի մնացորդները փողոցի վրա են շատ դեպքերում և այդ տեխնիկայի մասով էլ պետք է նոր գնում իրականացնենք», -այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու հավելեց․ «Ինչ վերաբերում է սանմաքրմանը՝ բացի այն, որ համապատասխան բաժնի աշխատակիցների քանակն ավելացրել ենք ու մտել ենք բակեր, վստահաբար մեզ տեխնիկա նույնպես պետք է։ Երևանում աղբահանության մակարդակը մի քանի անգամ պետք է բարձրացնենք»։

Տիգրան Ավինյանն անդրադառնալով տրանսպորտի խնդրին՝ նշեց, որ այսօր ստացել են առաջին էլեկտրոավտոբուսը, որը պետք է փորձարկեն․ «Մրցույթ ենք իրականացնելու և պետք է ներմուծենք 250 էլեկտրոավտոբուսներ, որոնք կփոխարինեն արդեն իսկ երկար ծառայած Higer մակնիշի ավտոբուսներին։ Մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել, որը կարևոր է օդի որակի տեսանկյունից»։

Ձեզ կհետաքրքրի...