Մեղավորները մի օր անպայման վճարելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Դեմիր Սյոնմեզին Արցախի հարցի մասին Ermenihaber
Ermenihaber.am-ը ներկայացնում է լրագրող, ֆոտոլուսանկարիչ և մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզի հոդվածը։
Միջազգային պաշարման և օկուպացիայի տակ գտնվող Արցախը
Արցախի պաշարումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմական խաղաղարար ուժերի պաշտպանության ներքո։ Այս պաշարումը լավ հասկանալու համար թեման պետք է լավ իմանալ/ճանաչել։ Այս պաշարումն ունի ռազմավարական նպատակ և սահմանում. այս պաշարումը միայն Ադրբեջանի կողմից նախաձեռնված և շարունակվող գործողություն չէ։ Մենք բոլորս կարող ենք հարցը ներկայացնել տարբեր կողմերից։ Բայց դա անելիս մենք պետք է հանրությանը ներկայացնենք բոլոր փաստերն իրենց ողջ իսկությամբ։ Ավելի հասկանալի կլինի սկսել ապրած իրողություններից՝ առանց թեման չափազանց բարդացնելու։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի 6-րդ կետը վերաբերում է Լաչինի միջանցքի խնդրին։ Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կփոխանցի Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելիք Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը, թեև չի անցնում Շուշայի տարածքով, մնալու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապելու է Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը առաջիկա երեք տարիների ընթացքում, իսկ հետագայում նախատեսվում է ռուս խաղաղապահների տեղակայում այդ տարածքում, որպեսզի պաշտպանի մուտքային և ելքային երթուղին։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով երթևեկող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։
Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն օկուպացվել և շրջափակվել է Ադրբեջանի և ռուս խաղաղապահ ուժերի կողմից։ Ադրբեջանի նպատակն է. Արցախում ապրող հայերին իրենց արմատներից պոկելով աքսորել կամ տնտեսական ու տրանսպորտային շրջափակման միջոցով շրջանի հայ ժողովրդին սովի ու ծարավի մատնել և նրանց զանգվածային մահացության պատճառ դառնալ` զրկելով նրանց առողջապահական տարրական պարագաներից և դեղամիջոցներից։ Նպատակն այս եղանակով այս հողերում ապրող հայերի գոյությանը վերջ դնելով ցեղասպանություն իրականացնելն է։
Ռուսական խաղաղապահ ուժե՞ր, թե՞ Ադրբեջանի ԶՈՒ
2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո ռուս խաղաղապահները ծառայում են ադրբեջանական շահերին և սադրանքներին, այլ ոչ թե տարածաշրջանի խաղաղությանը։ Հրադադարի համաձայնագրի համաձայն՝ Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը կապում է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին, ապահովելու էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումներ են իրականացվում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններում։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում